00:00:00

Պոլիտեխնիկի դիմորդների քանակը տարեցտարի աճում է

17:01, 26 հունիս 2019

Բուհերում ավարտվել է դիմում-հայտերի ընդունելության առաջին փուլը: Պաշտոնական տվյալներով հանրապետությունում ընդունելության 1-ին փուլի արդյունքներով երկրորդ տեղում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալարսանը: Պոլիտեխնիկի Ռեկտորի տեղակալ, Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գոռ Վարդանյանը տեղեկացրեց, որ առաջին փուլով արդեն ունեն 1029 դիմորդ: Գ.Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ այս պահին շարունակվում է հանրակրթական ավագ դպրոցի կրթական ծրագրով ընդունելությունը Պոլիտեխնիկի Ավագ դպրոցում: «5-րդ օրն է Ավագ դպրոցի ընդունելության և արդեն դիմել է 434 աշակերտ, ինչը լուրջ ցուցանիշ է, ֆիզիկամաթեմատիկական ուղվածությամբ դպրոցների համար»,-ասաց Գ.Վարդանյանը: Նա հավելեց նաև որ Պոլիտեխնիկի Ավագ դպրոցը հանրապետությունում առաջատար ինժեներական թեքումով դպրոցն է, որտեղ մրցակցությունը գնալով աճում է: Բակալվրի ընդունելության երկրորդ փուլը կանցկացվի հունիսի 25-ից հուլիսի 2-ը ներառյալ, ժամը 9:00 – 18։00 ՀԱՊՀ 3-րդ մասնաշենք 1-ին հարկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր