00:00:00

«Լիդիան Արմենիա»-ն նոր հայցադիմում է ներկայացրել ոստիկանության դեմ

13:37, 26 հունիս 2019

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն նոր հայցադիմում է ներկայացրել  ընդդեմ ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի)։  Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։ Հայցվորը դատարանից պահանջում է պարտավորեցնել պատասխանողին հայցվորի օրինական տիրապետության ներքո գտնվող Երեւան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ տանող ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրի մոտ մեծ շրջադարձից աջ գտնվող հողատարածք եւ Երեւան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ տանող ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրի մոտ գտնվող հողատարածքներ կատարված ներխուժումը վերացնել։ Հայցադիմումը վարչական դատարան է մուտք եղել երեկ՝ հունիսի 25–ին եւ մակագրվել  դատավոր Հրաչ Այվազյանին: Նշենք, որ «Լիդիան Արմենիա»–ն ոստիկանության դեմ նույնաբովանդակ դատական հայց էր ներկայացրել նաեւ 2018թ. սեպտեմբերին։ 2019թ. ապրիլի 10–ին վարչական դատարանը՝ նախագահությամբ Արթուր Ավագյանի, վճռել էր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի) բավարարել, պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնելու հայցվորին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները: Հիշեցնենք, որ Արդեն մեկ տարի  է՝  ակտիվիստներն  ու  համայքների  բնակիչները  խափանել են Վայոց ձորի մարզում ընդերքօգտագործման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությունը:  Նրանք  շրջափակել են հանքավայրի  տեղամաս  տանող  ճանապարհը  եւ  թույլ  չեն  տալիս  շարունակել  հանքավայրի  շահագործմանն ուղղված  նախապատրաստական աշխատանքները: Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետեւանքով ընկերությունը հսկայական վնասներ է կրել եւ շարունակում է կրել։ Լիդիանը համարում է, որ ոստիկանությունը չի իրականացրել դատարանի վճռով սահմանված իր պարտականությունները, քանի դեռ Ամուլսարի տարածք անխափան մուտքը չի վերականգնվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր