00:00:00

Ի վերջո ո՞վ է ՍԴ նախագահը․ Հրայր Թովմասյա՞նը, թե՞ Վահե Գրիգորյանը

13:32, 26 հունիս 2019

Այսօր խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց՝Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով համարվում է ՍԴ դատավոր՝ անդրադառնալով լրագրողների հարցին՝ այսօր ի վերջո ո՞վ  է   նախագահը․ Հրայր Թովմասյա՞նը, թե՞ Վահե Գրիգորյանը, ինչպես ինքը հայտարարեց ԱԺ-ում։ Անի Սամսոնյանն անդրադարձան նաև այն դրվագին,  երբ ԱԺ-ում Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ ընտրվելու պահից սկսած ստանձնում է ՍԴ դատավորի պարտականությունները։ «Պարոն Գրիգորյանը եկավ, ԱԺ-ում հայտարարեց, որ այս պահին ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, բայց, ինչպես տեսնում եք, անցել է մի քանի օր և նա չի ստանձնել այդ լիազորությունները։ Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, կարծում եմ՝ նա կունենա լուրջ խնդիրներ», -  ասաց  Սամսոնյանը։ Վերջինս շեշտեց՝ մեկ անձը, մեկ իրավագետը ՀՀ-ում  չի կարող լինել իրավունքի աղբյուր։ «Մեկ անձը չի կարող ՀՀ-ում լինել իրավունքի աղբյուր, որոշել սահմանադրական նորմերը մեկնաբանել, և դրանք դառնան պարտադիր կատարման համար։ Դա սխալ կլիներ, քանի որ Սահմանադրությունը իր կառուցակարգերով մեզ պաշտպանում   է բոլոր այդ պատահական մեկնաբանություններից», -     ասաց պատգամավոր Անի Սամսոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր