00:00:00

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորները հունիսի 8- 25-ը 1650 քմ տարածք են ականազերծել

12:52, 26 հունիս 2019

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հունիսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 1650 քմ տարածք են ականազերծել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 92 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 86 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 8 քաղաքացի, մանկաբույժը զննել և համապատասխան բուժում է նշանակել 22 երեխայի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր