00:00:00

Իվետա Տոնոյանը՝  Վահե Գրիգորյանի աղմկահարույց հայտարարության մասին

12:04, 26 հունիս 2019

  Այսօր ԱԺ-ում  ճեպազրույցի ընթացքում  «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն  անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը։ «Մենք հարցը բացառապես իրավական դաշտում ենք դիտարկում։ Իրավական գործընթացներ են և որոշակի ժամկետներում, երբ այդ հարցի հետ կապված՝ կլինի իրավական հանգուցալուծում,  այդ հարցի հետ կզպված՝ ԲՀԿ-ն իր գնահատականը կտա», -  ասաց Իվետա Տոնոյանը։ Վերջինս անդրադարձավ նաև Վահե Գրիգորյանի   աղմկահարույց հայտարարությունը, որը հունիսի 20-ի Սահմանադրական դատարանի դատավորի երդման արարողության ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ է գնում դատարանի նախագահի լիազորություններով։ «Իրականում, վերջին ժամանկահատվածում այսպես ասած՝  կոնկրետ  «սահմանադրացավ»  է առաջացել։ Մեր ներքին ու արտաքին քաղաքականության բազմաթիվ չլուծած հարցերի ֆոնին Վահե Գրիգորյանի այս  կամ այն հայտարարությունը այսպես դառնում է բուռն քննարկման առարկա։ Վահե Գրիգորյանի հայտարարության հետ կապված՝ եթե մենք փորձում ենք որոշակի բովանդակություն   հաղորդեն այդ հայտարարություններին, նախկինում հայտարարվում էր ոչ լեգիտիմ նախագահի  գոյության մասին, այնուհետև՝  իր խոսքով ասաց՝ ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրվում էր թեկնածու, ընտրվում ՍԴ  դատավոր, հետագայում էլ այսպիսի աշխարհացունց հայտարարություններով է հանդես գալիս։ Մենք ունենք հստակ  օրենսդրական  կարգավարումներ՝ այս հարցի հետ կապված։ Այս կարգավորումներից դուրս՝ մենք այս պահին որևէ հարց  չենք դիտարկում», - ասաց Իվետա Տոնոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր