Երեկ մինչև քրեակատարողական հիմնարկ մուտք գործելը ՀՀ որկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարճատև զրույց ունեցավ լրագրողների հետ՝ նշելով ՀՀ-ում ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն։
Այսօր խորհրդարանում ճեպազրույցների ընթացքում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանին՝ արդյո՞ք վերջինս համաձայն է երկրորդ նախագահի այս դիտարկմանը։
Անդրադառնալով հարցին՝ Վահե Էնֆիաջյանը պատասխանեց․ «Մենկաբանությունների մասով հասցեական պատասխան ստանալու համար լրագրողները կարող էին մանրամասներ ակնկալել ՀՀ երկրորդ նախագահից, թե ինչ դիտարկմամբ, տրամաբանությամբ և ինչ որակավորումներով է հանդես եկել այդպես»։
Վահե Էնֆիաջյանը նշեց՝ ով ինչ է ասել, ինչ ձևով է դա մեկնաբանել․․․ դրա հետ կապված՝ ինքը չի պատրաստվում մենկաբանություններ անել։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն էլ հավելեց՝ դա երկրորդ նախագահի կարծինքն է եղել, որը, բնականաբար, գոյություն ունենալու իրավունք ունի։
«Օրենքի գերակայության կամ, ընդհանրապես, օրինականության հետ կապված՝ մեր դիրքորոշումը մենք բազմաթիվ անգամներ արտահարտել ենք, մասնավորապես՝ այն մասով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են և բոլոր գործընթացները պետք է դիտարկել բառառապես այս հարթության մեջ»։
Հարցին՝ այսինքն՝ չե՞ք կիսում երկրորդ նախագահի այդ կարիքը, Իվետա Տոնոյանը պատասխանեց․ «Դա երկրորդ նախագահի կարծիքն է», իսկ Վահե էնֆիաջյանը նշեց՝ ժամանակի ընթացքում երբ այդ գործընթացի ամբողջական պատկերը կլինի, ԲՀԿ-ի կողմից գնահատականները չեն ուշանա։