00:00:00

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամին դանակահարողի ինքնությունը պարզվել է. Էդգար Ջանոյան

21:04, 25 հունիս 2019

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին դանակահարողի ինքնությունը ոստիկանները պարզել են։ Այս մասին Irakanum.am-ին հայտնեց ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նրա խոսքով՝ կա բերման ենթարկված անձ։ «Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,-նշեց Ջանոյանը: Հիշեցնենք, որ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Քիչ առաջ Ամիրյան փողոցում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր