00:00:00

Հայաստանում իմունիզացիայի ծածկույթը դեռ մնում է բարձր մակարդակի վրա․ Արսեն Թորոսյան

20:27, 25 հունիս 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Ընտրվելով Gavi, the Vaccine Alliance կառավարման խորհրդի անդամ, առաջին անգամ մասնակցում եմ խորհրդի տարեկան նիստին, որտեղ որոշվելու են կազմակերպության մոտակա 5 տարվա ռազմավարությունը, երկրներին օգնելու եղանակները և այլն։ ԳԱՎԻ-ի շնորհիվ վերջին 20 տարիներին իմունիզացիան աշխարհում հասանելի է դարձել 700մլն երեխայի՝ փրկելով նրանցից 10մլն-ի կյանքը։ Բարեբախտաբար Հայաստանում իմունիզացիայի ծածկույթը դեռ մնում է բարձր մակարդակի վրա, չնայած նկատվում է նվազման միտում՝ հակապատվաստումային շարժումների և որոշ անձանց կողմից դիտավորությամբ ապատեղեկատվություն և վախ տարածելու պատճառով։ Հուսով եմ վերջիններս կվերադառնան ապացուցողականության ակունքներին և մենք պահպանելով մեր բարձր ծածկույթը չենք ունենա վարակիչ հիվանդությունների համաճարակներ՝ տասնյակ և հարյուրավոր երեխաների և մեծահասկաների մահվան դեպքերով, ինչպես մեր հարևանները։
Համաճարակներից զերծ մնալը ազգային անվտանգության հարց է, քանի որ դրանք կարող են խլել ավելի շատ կյանքեր, քան պատերազմները։ Ցանկացած ոք, ով վտանգում է մեր բնակչության հակահամաճարակային անվտանգությունը, պետք է պատասխանատվության ենթարկվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր