00:00:00

Էն որ ասում եք՝ ընդդիմության մեջ կռիվ եք գցում, այդ նախագիծն ուշադի՞ր եք կարդացել․ Աննա Կարապետյանը՝ Անի Սամսոնյանին

12:54, 25 հունիս 2019

Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որի հեղինակն է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նախագծով նախատեսվում է ընդլայնել Կառավարության ու Ազգային ժողովի լիազորություններն՝ ի հաշիվ վարչապետի լիազորությունների: Արարատ Միրզոյանը նշեց, որ այս փաթեթով փոփոխություն է նախատեսվում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ին ու ՀԾԿՀ-ին, կոռուպցիայի կանխարգելմանը և այլնին վերաբերող օրենքներում։ Ըստ նախագծի հեղինակի՝ փոփոխությունների հիմնական նպատակն է խորհրդարանական կառավարմամբ պայմանավորված՝ կտրուկ բարձրացնել ԱԺ-ի դերը ինքնավար մարմինների ձևավորման հարցում, նաև ԱԺ-ի դերի բարձրացման շրջանակներում՝ ընդդիմադիր և կառավարման ֆրակցիաների դերակատարումների հատուկ ընդգծումն է, ինչպես նաև կոռուպցիայի հանձնաժողովի շուտափույթ ձևավորումը։ Ըստ նրա, նախագծով առաջարկվում է փոխել Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ձևավորման սկզբունքները։ «Այսօր գործող կարգավորումներով՝ այդ հանձնաժողովների նախագահներին և անդամներին ԱԺ-ն նշանակում է վարչապետի առաջարկությամբ: Նոր օրինագծով նախատեսվում է, որ նշված հանձնաժողովների առաջին կազմի նախագահների լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վարչապետի փոխարեն վերապահվելու է Կառավարությանը»,-ասաց նա: Անդրադառնալով այս նախագծին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց՝ այս նախագւծը կռիվ է գցում ընդդիմության մեջ, քանի որ ընդդիմադիր ուժերը կարող են յուրաքանչյուրը տարբեր թեկնածուների առաջարկել ու համաձայնության չգալ։ Ի պատասխան դրա ՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանը նշեց․ «Էն որ ասում եք՝ ընդդիմության մեջ կռիվ եք գցում, այդ նախագիծն ուշադի՞ր եք կարդացել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր