Խորհրդարանում քննարկվում է Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։
Հիմնական զեկուցողը հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն է։ Իր ելույթում ԱԺ«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը նշեց՝ բավականին մանրամասն ուսումնասիիրություն է արվել, վատնվել է հսկայական ժամանակ ու պետական ռեսուրս։
«Բայց, կներե՛ք, այսօրվա քննարկումներից հետո ինձ մոտ տպավորթյուն ստեղծվեց, որ ստացվել է չարաշահումների մոտավոր պատկեր, որը մեծ հաշվով՝ իրենից չի ենթադրում պատասխանատվություն՝ բացառությամբ մի քանի դրվագի։ Ընդհանրապես, տարեկան հաշվետվության տարեկան հաշվետվությունը թույլ տվեց հանգել այն եզրակացության, որ ՀՀ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքը բավականին հեղհեղուկ է, ինչն իր հերթին հենց հաշվեքննիչ պալատի գործունեությունը դարձնում է անատամ։
Այո՛, Դուք ճիշտ եք, օրենքը Ձեզ թույլ է տալիս հանդես գալ նման անհետևանք գնահատականներով, որը մի կողմից տալիս է չարաշահում, մյուս կոմից ՝ չի ենթադրում որևէ պատասխանատվություն», - իր ելույթում նշեց Շաքե Իսայանը՝ շեշտելով՝ ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են ուսումնասիրել միջազգային փորձը, և հանդես գալ հաշվեքննիչ պալատի մասին օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով։ Երբ վերջինս ելույթ էր ունենում ամբիոնի մոտ, հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը Աժ նիստերի դահլիճում չէր, ինչի հետ կապված՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց Լևոն Յոլյանին։
«Պարո՛ն Յոլյան, շնորհակալություն, որ վերադարձաք։ Ես Ձեզ խնդրում եմ,,, ԱԺ պատգամավոր է խոսում, խոսքը վերաբերում է Ձեզ։ Ես չեմ հասկանում՝ ինչ հրատապ գործ պիտի լինի, որ դուք դահլիճում չլինեք, երբ մեծությամբ երկրորդ խմբակցության պատգամավորն է խոսում․ սա մանկապարտեզ չէ։ Դա նաև վերաբերմունքի հարց է», - ասաց Ալեն Սիմոնյանը։