00:00:00

«Շատ տգեղ է ու ցավալի». Մարիամ Փաշինյանը՝ Էդմոն Մարուքյանին

15:31, 24 հունիս 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ օրենսդիր իշխանության տղամարդ ներկայացուցիչը դիմում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» արտահայտություններով` շատ տգեղ է ու ցավալի: Բայց, երբ օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր խմբակցության ղեկավարի թույլ տված կոպիտ դիմելաձևը, ու նույն արտահայտությունը անում է ԱԺ ամբիոնից, նախադասությունը սկսելով «մինչեւ հիմա այդ սիրուն աղջիկը…», պարզապես ցույց է տալիս, որ նա բացարձակ միտք չունի իր թիմակիցների շահերը պաշտպանելուց բացի, պաշտպանել մեր հասարակության այլ խմբերի շահեր: Այսքանը»: Հիշեցնենք, որ նման կերպ իր ուղիղ եթերում խոսել էր պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր