00:00:00

Աստված չանի՝ այնպես լինի, որ ստիպված լինեմ ցավալ Ձեզ համար․ Վաղարշակ Հակոբյանը՝ Լևոն Յոլյանին

14:28, 24 հունիս 2019

 Խորհրդարանում քննարկվում է Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Հիմնական զեկուցողը հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն է։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը դիմեց Լևոն Յոլյանին․ «Պարո՛ն Յոլյան, շատ տխուր տպավորություն ստացա Ձեր զեկույցից, մասնավորապես, երբ անդրադարձաք ԵՏՄ շրջանակում ունեցած ձեր դժվարություններին։ Մի տեսակ անպաշտպանություն զգացի՝ Ձեզ վերաբերող։ Ասացիք 30 մլն դոլարի չբաշխման հետ կապված՝ Ղազախստանի կողմից հարց էր առաջացել, որի մասին ինչ-որ հարթակներում բարձրաձայնել եք, ապա դիմել ԵՏՄ դատարան։ Ուզում եմ հասկանալ՝ սա միա՞կ դեպքն է ՝ այդ շրջանակում նմանատիպ պահվածքի, որտե՞ղ եք տեսնում խնդիրը, որ մինչև այժմ այդ հարցը չի լուծվել։ Արդյո՞ք բավարար եք օգտագործել այն հարթակները, որ կան, քանի որ ԱԺ-ում պրոֆիլային հանձնաժողով կա, որը կարող է որոշակիորեն սատար կանգնել Ձեզ։ Կարծում եմ՝ սա նաև վերաբերմունքի խնդիր էմ կարևոր խնդիր է։ Պետք է առավել արժանապատիվ ներկայանանք, ներկայացնենք մեր տամադրություննեը, ստանանք այն, ինչ ակնկալում ենք։ Ձեր գործառույթը կարևորում ենք նաև այս շրջանակում»։ Լևոն Յոլյանն արձագանքեց՝ ասելով․ «Շնորհակալ եմ, որ ինձ համար այդքան ցավում եք, կարծում եմ՝ դրա կարիքը չկա։ Խնդիրը բարձրացվել է։ Կա խնդիր Ղազախստանի ղեկավարությունը՝ նախագահի ղեկավարությամբ՝ գտնում է ընդերքի դաշտում ներմուծված հաշիների գումարները բաշխման ենթակա չեն։ Բավականին մեծ, լուրջ աշխատանք է տարվել։ Հիմնավորումներ են ներկայացվել, որ դրանք պետք է բաշխվեն ըստ գործակցի։ Հայաստանի հետ գործակցում է՝ 1,22 տոկոս է, Ռուսաստանն էլ տոկոսներ ունի։ Դրանով երկրի ֆինանսների նախարարությունն էլ է զբաղվում։ Գործընթաց է, որ Ղազախստանը այսպիսի տեսակետ է ընդունել։ 2017 թ․ նոյեմբերին կոլեգիայի նիստ տեղի ունեցավ, և որոշվեց, որ պետք է էդ գումարները բաշխվեն ըստ երկրների, բայց քանի որ ղազախները դատարան էին դիմել, դրանից հետո պիտի բաշխումը լիներ։ Փետրվարին հայցը հետ էին վերցրել։ 2018–ին ավելի սկզբունքային խոսակցություն եղավ։ Կարծում եմ՝ դատարանից հետո երկրի ղեկավարներն էլ պիտի մասնակցեն՝ վերջնական լուծում տալու համար։ ՌԴ-ն էլ է խիստ շահագրգռվա այդ դաշտում։ Եթե գտնեք, որ դուք էլ կարող եք լրացուցիչ մասնակցություն ունենալ, խնդիր չեմ տեսնում, բայց սա ֆինանսական ու ավելի շատ՝ քաղաքական խնդիր է։ Ղազախները մինչև հիմա պնդում են՝ ընդերքի մասով՝ այդ գումարները չպիտի բաշխվեն», - ասաց Լևոն Յոլյանը։ Յոլյանի պատասխանից հետո Վաղարշակ Հակոբյանը արձագանքեց․ «Պարո՛ն Յոլյան, Ձեզ սխալ թվաց․ ես չցավացի Ձեզ համար։ Ես ընդհանուր պրոցեսի վերաբերյալ մտորումներս կիսեցի։ Աստված չանի որ այնպես լինի, որ ես ստիպված լինեմ ցավալ Ձեզ համար, դա պետք չի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր