00:00:00

Գյումրիում 3 քաղաքացի թունավորվել է ձմերուկ ուտելու հետևանքով

14:25, 24 հունիս 2019

Հունիսի 23-ին, ժամը 05.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում հարցականով» ախտորոշմամբ Կ.Դեմիրճյան փողոցի մի տնից բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի: Մեկնած օպերատիվ խմբին նրանցից մեկը հայտնել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, իրենց վատ են զգացել, զանագահարել են շտապօգնություն և տեղափոխվել հիվանդանոց: Նշանակվել է ԴԲՓ: Պարզվել է, որ քաղաքացիները թունավորվել են տանը ձմերուկ ուտելու հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր