Էդմոն Մարուքյանի` ֆեյսբուքյան ուղիղ եթերը դարձյալ շարունակվում է քննարկվել ԱԺ-ում։
Հիշեցնենք՝ նաև Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «սիրուն աղջիկ» էր անվանել, կարավարությանն էլ՝ «փայլուն կատավարություն»՝ քննադատելով այն, որ Գյումրու օդանավակայանից տրանզիտային թռիչքները չեն ավելացվում։ Մարուքյաի ելույթի հետ կապված՝ բազմաթիվ քննարկումներ ու նւոյնիսկ վիճաբանություններ եղան ԱԺ-ում, ինչից հետո նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԼՀԿ-ական պատգամավորներին, ասաց․
«Էդ ի՞նչ խոսելու ձև է։ Խոսում եք էստեղ, գալիս, ատելության մթնոլորտից եք խոսում, ինչ-որ բաներից եք խոսում։ Է ստեղից է սկսվում, երբ ծաղրում ենք, երբ հեգնում ենք։ Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա»,- ասաց նա։ Այնուհետև ԱԺ փոխխոսնակը անդրադարձավ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքերին, այն է՝ «ինձ թվում է՝ տղամարդու կողմից սիրուն աղջկան գովեստը էնքան վտանգավոր չի, ինչքան տղամարդու կողմից սիրուն տղամարդու գովեստը»։
«Պետրոսյան Գևորգը գալիս, ստեղ կանգնում է, թե՝ ավելի լավ է տղեն տղուն կամպլիմենտ … էդ ի՞նչ խոսալու բան է։ Էդ տենց թեմայի մեջ էր, հա՞», – ասաց Սիմոնյանը՝ ասելով՝ եթե նման բաներ լինեն, տասը անդամ ավելի ուժող հակահարված կարող է լինել։ Այնուհետև ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանպատգամավոր Արման Աբովյանը՝ դիմելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ «Պարո՛ն Սիմոնյան, ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք՝ բոլորին էլ կհեգնենք․․․ Շատ մարդիկ կարող են այստեղ բոլորին նենց հեգնել, որ լավ չստացվի։ Երկրորդ՝ խնդրում եմ՝ եթե կան խնդիրներ, այդ խնդիրները չբերենք այստեղ ու ֆեյսբուքյան ստատուս ու մեկնաբանություն քննարկենք։ Կոռեկտության սահմաններ գոյություն ունեն։
Պարո՛ն Սիմոնյան, այստեղ կանգնած՝ մատով խփում եք, ասում եք՝ տասը անգամ ավելի ուժեղ կլինի, ես էլ եմ ասում՝ հարյուր անգամ ավելի ուժեղ կլինի, եթե ինչ-որ մի բան․․․ Չի կարելի ոչ մի դպքում ՀՀ ամենաբարձր ամբիոնը դարձնել ոչ առողջ, ոչ կոռեկտ խոսակցությունների մի տեղ», - ասաց Արման Աբովյանը՝ եշտելով՝ եթե լինեն խնդիրներ, ԲՀԿ-ն շարունակելու է բարձրաձայնել դրանց մասին, և անհրաժեշտության դեպքում այս քննադատությունները կարող են լինել նաև շատ կոշտ։