00:00:00

Պատահականություն, թե դիտավորություն. նամակ՝ Արայիկ Հարությունյանին

13:11, 24 հունիս 2019

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի դիմորդ աշակերտների ծնողները բաց նամակով դիմել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Նամակում, մասնավրապես, ասվում է. «Պատահականություն, թե դիտավորություն. Հարգելի պրն. Հարությունյան, Հունիսի 22-ին Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում (Ֆիզմաթ դպրոց) տեղի է ունեցել 8-րդ դասարանի ընդունելության քննության առաջին փուլը: 16-րդ առաջադրանքի մեջ թույլ է տրվել սխալ,  որն ուղղվել է միայն քննության ավարտից 10 րոպե առաջ: Աշակերտներից շատերը չեն հասցրել կողմնորոշվել եւ արդյունքում մեկական միավոր են կորցրել: Քննության արդյունքները հայտարարելուց հետո պարզ է դարձել, որ 2-րդ  տարբերակի աշակերտների գնահատականներին ավելացել են 1-ական միավոր, սակայն  առաջին տարբերակի աշակերտների գնահատականներին այդ միավորը չեն ավելացրել: Արդյոք սա միտումնավո՞ր է արվել, որ երեխաները դուրս մնան դպրոցից, քանի որ, ինչպես գիտեք, Ֆիզմաթ դպրոցում դասարանները գերհագեցած են աշակերտներով, ինչը հնարավոր է՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ դպրոցի անշարժ գույքի մի մեծ հատվածում ուսումնական գործունեություն է իրականացնում «Ուսում» հանրակրթական դպրոց ոչ պետական ուսումնական հաստատությունը (վճարովի դպրոց է, ղեկավարը ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի կինն է` Սուսաննա Թամարյանը): Ի դեպ, նույն պատկերն է եղել նաեւ հունիսի 21-ին տեղի ունեցած յոթերորդ դասարանի ընդունելության քննության ընթացքում: Խնդրում ենք Ֆիզմաթ դպրոց ընդունվելու հետ կապված արդարությունը վերականգնել եւ հնարավորություն ընձեռել ֆիզիկամաթեմատիկական առարկաներից բարձր առաջադիմությամբ աշակերտներին սովորել Ֆիզմաթ դպրոցում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր