00:00:00

Տղամարդու կողմից սիրուն աղջկա գովեստն այնքան վտանգավոր չէ, ինչքան տղամարդու կողմից՝ սիրուն տղամարդու գովեստը․ Գևորգ Պետրոսյան

12:41, 24 հունիս 2019

 Ինչպես հայտնի է, շաբաթ օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ էր արել ավելացնել Գյումրու օդանավակայանի տրանզիտային թռիչքները՝ հաշվի առնելով՝ Վրաստանում կատարվող իրադարձությունները և այն, որ ՌԴ-ւց դեպի Վրաստան չկան ուղիղ թռիչքներ։ Նա քաղավիացիայի պետին «սիրուն աղջիկ» էր անվանել՝ ասելով․ «Նաեւ այս եթերից օգտվելով կոչ եմ անում մեր Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան եւ մեր փայլուն աշխատող Կառավարությանը, որ այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն եւ այդ խնդիրը կարգավորեն, որովհետեւ մենք ուղղակի այդ հնարավորությունը չպետք է բաց թողնենք»։ Անդրադառնալով այս հայտարարությանը՝ այսօր ԱԺ-ում կոշտ մեկնաբանություններ հնչեցին։ Որոշ պատգամավորներ քննադաձեցին Մարուքյանի այս ոճը՝ նշելով՝ դա պատգամավորին հարիր չէ։ Անդրադառնալով այս թեմային՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց․ «Ինձ թվում է՝ տղամարդու կողմից սիրուն աղջկա գովեստն այնքան վտանգավոր չէ, ինչքան տղամարդու կողմից՝ սիրուն տղամարդու գովեստը։ Երե՛ք հարգենք ժողովրդին։ Իրավունք չունենք, բայց եթե անգամ մենք իրար չենք հարգում, երե՛ք մեր ժողովրդին հարգենք։ Ի՞նչ է նշանակում սեփական դարդուցավը գալ, այստեղից հնչեցնել»։ Գևորգ Պետրոսյանը, խոսելով պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի մասին, որը ԱԺ-ում նախագծերից մեկի քննարկման ժամանակ բոլորովին այլ հարցի մասին էր խոսում, ասաց՝ Բաղդասարյանին խորհուրդ չի տա, քանի որ նա խորհուրդ լսել չի ուզում։ «Հարգելի՛ գործընկերներ, մենք պիտի ապացուցենք, որ հարգում ենք խորհրդարանական աշխատանքը։ Նախագծերի բուն բովանդկությունը թողել, եկել, ընկել ենք ՍԴ դատավոր և անդամ եզրույթների։ Պարո՛ն Բադասարայան, եթե այդ հարցը այդքան մտահոգվում է, իրիկունները հրավիրե՛ք ձեզ համար ցանկալի մարդկանց, քննարկում արեք այն մասին, թե ՍԴ-ն քանի նախագահ ունի։ Մենակ մի բան էլ ասեմ, որ այդքան խորացել եք․ ասում եք՝ ՍԴ դատավորի անդամն այն է, որ ՍԴ-ում պիտի դատավորին օգնի որոշումներ կայացել․ սա իրավագիտության մեջ հեղաշրջում է, որը անձամբ ձեզ պատիվ չի բերելու։ Եկե՛ք չշեղվենք մեր օրեսդիր գործունեությունից, մեր մանդատը կրելու նպատակային նշանակությունը պահենք», - ասաց Գևորգ Պետրոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր