00:00:00

Թբիլիսիի կինոթատրոններում դադարեցվել է ռուսալեզու ֆիլմերի ցուցադրությունը

03:50, 24 հունիս 2019 Աշխարհ

Թբիլիսյան կինոթատրոնները հունիսի 20-ին քաղաքում մեկնարկած բողոքի ակցիաների սկզբից ի վեր դադարեցրել են ռուսերեն թարգմանությամբ ֆիլմերի և մուլտֆիլմերի ցուցադրությունը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Թբիլիսիի կինոթատրոնների ասոցիացիային: Հունիսի 20-ից Թբիլիսիի բոլոր կինոթատրոններում ռուսերեն թարգմանությամբ ֆիլմեր և մուլտֆիլմեր այլևս չեն ցուցադրվելու: Այժմ ֆիլմեր կարելի է դիտել վրացերենով և անգլերենով», - հայտնել են կինոթատրոնների ասոցիացիայից: Հիշեցնենք, որ վրաց մայրաքաղաքում մեկնարկած ցույցերն արդեն չորրորդ օրն է, ինչ շարունակվում են: Զանգվածային բողոքի պատճառ է դարձել վրաց խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գաբրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալու փաստը: Վրաց քաղաքացիները հավաքվել են խորհրդարանի շենքի առաջ՝ պահանջելով երկրի ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր