00:00:00

Ես չէի հավատում հանգստյան օրերին, չէի հավատում նաեւ արձակուրդին. Բիլ Գեյթս

01:23, 24 հունիս 2019 Աշխարհ

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը պատմել է, թե որպես ընկերության ղեկավար՝ որ սխալի համար է նա դեռեւս իրեն մեղավոր համարում: Forbes-ի ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրած մարդւ համոզված է, որ Microsoft-ը, ոչ թե Google-ը, պետք է ստեղծեր բջջային հավելվածների համար iOS-ի այլընտրանքը, որը համարվում է Android-ը, գրում է Forbes-ը: Գեյթսը նշել է, որ ծրագրային ապահովման շուկայում, հատկավես բջջային հարթակի պարագայում, հաղթողը ստանում է ամեն ինչ. ընկերությունը, որն առաջինն է ներկայացրել որակյալ ապրանք, դառնում է առաջատար: Միլիարդատերը գտնում է, որ աշխարհում կա միայն մեկ օպերացիոն համակարգի համար տեղ, որը կարող է մրցել Apple-ի հետ: «Իմ մեծագույն սխալը վատ կառավարումն է, որը թույլ չի տվել Microsoft-ին դառնալ այն, ինչ այժմ Android-ն է՝ ոչ Apple-ի սմարթֆոնների համար ստանդարտ հարթակ»: 2000 թվականից Microsoft-ը զարգացրել է իր բջջային օպերացիոն համակարգը, որը սկզբում կոչվել է Windows Mobile: 2010-ին այն փոխարինվել է Windows Phone-ով, իսկ 10-րդ սերիան թողարկելիս այն վերադարձրել է Mobile հատվածը: Այդ օպերացիոն համակարգով թողարկվել են հիմնականում Nokia սմարթֆոնները, որը 2014-2016թթ. պատկանել է Microsoft-ին: Windows Phone-ը զբաղեցնում էր երրորդ տեղն իր տարածվածությամբ բջջային հարթակների շրջանում, որը մի քանի անգամ զիջում էր iOS-ին եւ Android-ին, քանի որ չէր տարբերվում հավելվածների մեծ բազմազանությամբ: Հասանելի ծրագրերը ստանում էին նոր գործառույթներ եւ թարմացումներ զգալիորեն ավելի դանդաղ, քան այդ երկու հարթակների պարագայում: Դրա արդյունքում 2018 թվականի հունվարի 24-ին Microsoft-ը որոշել էր դադարեցնել իր ОС-ի ակտիվ ծրագրավորումը, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կավարտի նաեւ պլատֆորմի հիմնական սպասարկումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր