19:00:49

Ամուսինը բնակարան է գնել, կինը՝ նաև ավտոմեքենա. «Փաստ»

14:01, 24 մարտ 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Սմբատ Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Խաչատրյանը նախորդ տարի 18 միլիոն 286 հազար 560 դրամով նոր բնակարան է ձեռք բերել: Բնակարան է գնել նաև կինը՝ Անահիտ Կարապետյանը, բայց ավելի թանկ՝ 30 միլիոն 437 հազար դրամով: Բնակարանից բացի, նա 25 հազար ԱՄՆ դոլարով «MERCEDES–BENZ CLA 200» մակնիշի ավտոմեքենա է գնել: Խաչատրյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 100 հազար ամերիկյան դոլար ու 25 միլիոն դրամ, որից դոլարը մնացել է անփոփոխ, իսկ դրամը պակասել 5 միլիոնով: Կինը տարեվերջին հայտարարագրել է 75 հազար դոլար ու 13 միլիոն դրամ գումար: Ամուսինների եկամուտները կազմել են համապատասխանաբար 18 միլիոն 780 հազար ու 22 միլիոն 680 հազար դրամ: Խաչատրյանի եկամուտները գոյացել են 12 միլիոն 800 հազար դրամ ստացված փոխառություններից ու 5 միլիոն 979 հազար դրամ աշխատավարձից, իսկ կնոջ եկամուտները՝ 3 միլիոն դրամ աշխատավարձից ու 19 միլիոն 680 հազար դրամ վարկից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31