00:00:00

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

15:02, 23 հունիս 2019

Հայաստանի տարածքում հունիսի 23-28-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-25-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երեւանում hունիսի 23-28-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +35+37։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29, Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +32+34, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+19, ցերեկը՝ +24+29, Լոռիում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+30, Տավուշում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +30+35, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +34+36, Արարատում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+37, Արմավիրում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+37, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +35+37, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +36+39, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +26+30, Արցախում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +33+38։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր