00:00:00

Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կլինեն, հնարավոր է նաև ռազմական գործողություն․ Թրամփ

03:43, 23 հունիս 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Իրանի դեմ: Այս մասին հաղորդում է Reuters- ը: «Մենք ինչ-որ տեղ դանդաղ, ինչ-որ տեղ արագ ենք գնում, բայց մենք նոր պատժամիջոցներ ենք նախապատրաստում Իրանի դեմ»,- ասել է Թրամփը: Նրա խոսքով՝ Ամերիկան իր գործողություններով փորձում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի զարգացումը: Նույն նպատակով Թրամփը չի բացառում նաև ռազմական գործողություն, որը «միշտ քննարկվում է» Սպիտակ տանը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը դեմ չէ Իրանի հետ համաձայնության հասնելուն՝ նշելով, որ այդ դեպքում Ամերիկան կօգնի արևելյան երկրին զարգացնելու տնտեսությունը և «Իրանը կրկին հզոր դարձնելու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր