System of a Down ռոք-խմբի երգիչ Սերժ Թանկյանը Սերժ Թանկյանն իր զորակցությունն է հայտնել Խաչատուրյան քույրերին, որոնց հանդեպ արդեն գրեթե մեկ տարի հետաքննություն է իրականացվում: Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսին Անգելինան, Մարիան և Քրիստինան սպանել էին իրենց հորը՝ Մոսկվայի իրենց բնակարանում: Հետաքննության ընթացքում պարզվել էր, Միխայիլ Խաչատուրյանը աչքի է ընկել դաժանությամբ և վախի մեջ է պահել ամբողջ բակը: Ավելին, նա տառապել է անձի երկվությամբ և սեռական վարքագծի ագրեսիվությամբ: Նա ոչ միայն ծեծել է իր դուստրերին, այլ նաև՝ սեռական բռնության ենթարկել:
Չնայած դրան, հետաքննությունը աղջիկներին մեղադրանք է ներկայացրել «Խմբակային սպանություն՝ նախնական համաձայնությամբ» հոդվածով: Մեղադրյալների օգտին հանդես են եկել ռուսական մշակույթի բազմաթիվ հայտնի դեմքեր, այդ թվում՝ Քսենիա Սոբչակը:
Սերժ Թանկյանի կարծիքով, աղջիկներն իրենք են ողբերգական դեպքի, տնային բռնության զոհեր հանդիսանում: «Սա վառ ապացույցն է այն բանի, որ կանանց և երեխաների հանդեպ առանց դատի և դատաքննության բռնությունները կարող են հանգեցնել պատասխան բռնության», նշված է Թանկյանի ֆեյսբուքյան էջում: Հաշվի առնելով առկա իրողությունները, աշխարհահռչակ երաժիշտը դատարանին կոչ է արել մեղմ լինել քույրերի հանդեպ: