00:00:00

Թբիլիսիում 121 մարդ դատապարտվել է վարչական կալանքի

02:40, 23 հունիս 2019 Աշխարհ

Թբիլիսիում 121 մարդ դատապարտվել է վարչական կալանքի: Այս մասին հաղորդում է Rambler-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։ «121 մարդ դատապարտվել է վարչական կալանքի, իսկ մնացած կալանավորները վարչական տուգանք կամ բանավոր նկատողություն են ստացել»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Վրաստանում իրավիճակը սրվել է հունիսի 20-ին: Թբիլիսիում անց է կացվել բողոքի ցույց, որի մասնակիցները փորձել էին ներխուժել երկրի խորհրդարանի շենք: Հունիսի 21-ին բողոքի երկրորդ ալիքը սկսվեց ՆԳ նախարար Գեորգի Գախարիային հեռացնելու պահանջով, որ հրամայել էր ուժի կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր