«Դատապարտում եմ Թբիլիսիի երեկվա հանրահավաքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ կատարված բռնությունների ու հարձակումների բոլոր դեպքերը, որպես լուրջ խոչընդոտ բազմակարծությանը և մամուլի ազատությանը: Լրատվամիջոցները իրավունք ունեն լուսաբանելու հանրային իրադարձությունները և իրավապահները պետք է հարգեն լրագրողների իրավունքը՝ ազատ և անվտանգ լուսաբանել իրադարձությունները»:
Հարլեմ Դեզիրը Վրաստանի իշխանություններին կոչ է արել օպերատիվ հետաքննել լրագրողների հետ կապված բոլոր միջադեպերը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել օրենքին համապատասխան: ֊ «Ես նաև կոչ եմ անում անհապաղ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերը կանխելու համար», - նշված է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հայտարարությունում:
Ըստ Վրաստանի լրագրողական կազմակերպությունների տվյալների՝ Թբիլիսում տեղի ունեցած վերջին ցույցերի ժամանակ 31 լրագրող է տուժել: