00:00:00

Վրացական ավիաընկերություններին կարգելեն Ռուսաստան թռիչքները

00:24, 23 հունիս 2019 Աշխարհ

Դեպի Ռուսաստան վրացական ավիաընկերությունների թռիչքները կարգելվեն հուլիսի 8-ից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտաի նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Թռիչքների դադարեցման պատճառը ավիացիոն անվտանգության բավարար մակարդակի ապահովման անհրաժեշտությունն է, ինչպես նաեւ Դաշնային պետական ունիտար ձեռնարկության առաջ աէրոնավիգացիոն գործունության ժամկետանց պարտքի առկայությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելվում է դեպի Վրաստան թռիչքների իրականացնել 2019թ. հուլիսի 8-ից: Տեղեկությունը հրապարակվել էր Կրեմլի պաշտոնական կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր