00:00:00

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի զավեշտներից (փաստաթղթեր)

16:00, 22 հունիս 2019

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանն իր անտրամաբանական և զավեշտալի որոշումներով ոչնչով չի զիջում իր նախորդին՝ իր "ուսուցիչ", ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանին, որն ուղղակիորեն "դրայվ" էր ստանում անօրինակություններ անելուց և անպատժելիությունից... Նախորդ ռեկտորի ապօրինություններին և անօրինականություններին բազմիցս եմ անդրադարձել... ՇՊՀ-ի ներկայիս ռեկտորի ԺՊ-ի զավեշտալի որոշումները ևս բավական շատ են...Բայց կանդրադառնամ մի երկուսին... 2018 թ-ի աշնանը դատարանով իր իրավունքները ՇՊՀ-ում վերականգնելուց հետո ռեկտորի ԺՊ-ն Երվանդ Սերոբյանը կտրականապես չէր ցանկանում Հովհաննես Խորիկյանին վերականգնել բուհի գիտխորհրդում՝ ինչ-որ անտրամաբանական և անգրագետ պատճառաբանություններ բերելով և առաջարկելով դիմել դատարան.Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները շատ են սիրում դատարան դիլելու առաջարկով հանդես գալ... Այդ որոշումը պարոն Սերոբյանն իր բարեկամի՝ անգրագետ իրավաբան Ա.Հովհաննիսյանի հետ կազմել էին 2018 թ-ի նոյեմբերի 16-ին (փաստաթուղթ 1)... Այդ զավեշտալի փաստաթղթին իմ սոցցանցային արձագանքից հետո պարոն Սերոբյանը մի նոր որոշում կայացրեց և թիվ 178 հրամանի համաձայն նոյեմբերի 20-ին վերականգնեց Հ.Խորիկյանի իրավունքները ԳԽ-ում (փաստաթուղթ 2)... Այս պատմության զավեշտը ոչ միայն այն է, որ ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն 4 օրվա մեջ երկու իրարամերժ որոշումներ է կայացնում և վատ վիճակում է հայտնվում, այլև նրանում է, որ ինձ հետ զրույցում պարոն Սերոբյանը բացահատեց, որ առաջին որոշման սխալ լինելու մասին իրեն ասել են "երևանյան" փաստաբանները... Հարց է առաջանում... Եթե այսպիսի պրիմիտիվ իրավաբանական հարցը պարզաբանվում է "երևանյան" փաստաբանների կողմից, ապա ո՞վ է Ա. Հովհաննիսյանը ՇՊՀ-ում... Ինչու՞ է նա աշխատում բուհում և ստանում բավական բարձր աշխատավարձ... Սույն նախկին ոստիկան-իարավաբանի անգրագիտության հետ բազմիցս եմ առնչվել այս մեկ տարվա մեջ... Ի դեպ, վերջերս ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն, պաշտոնեական դիրքը չարաշահելով, բուհի 4 դեկաններին պարտադրում էր, որ վերջիններս պետք է զբաղվեն համալսարանի ինքնավերլուծությունով, որը կտրականապես մերժվել էր դեկանների կողմից՝համապատասխան ապացույցներ ներկայացնելով, որ դրանով պետք է զբաղվի այլ կառույց... Հետաքրքիր է` ինչու՞ պարոն Սերոբյանն այդ 4 դեկաններին նկատողություն չի անում, որ հանդգնել են իր ապօրինի հրամանը չկատարել... Հ.Գ. ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ն ուղղակի աղետ է բուհի համար, քանի որ չի տիրապետում կառավարման հմտություններին և ինչպես նկատեց բուհի դոկտորներից մեկը՝ նրա գլխավոր նպատակը սեփական գրպանի պարունակություն է, որը, ըստ բուհում պտտվող լուրերի, կազմում է 1 միլիոն դրամից ավելի գումար,իսկ ևս մեկ այլ դոկտոր-պրոֆեսոր խիստ դժգոհել էր վերջին գիտխորհրդի նիստի ժամանակ,որ պարոն Սերոբյանի գործնեության պահով մեղմ "կոչ" է ընդունվել... Нет описания фото. Нет описания фото.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր