00:00:00

Դավիթ Տոնոյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին

15:12, 22 հունիս 2019

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում համայն հայության ջանքերի համախմբմանն ուղղված մի շարք ծրագրային նախագծեր: Կարևորվել է գիտության և կրթության, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, ռազմական բժշկության, սոցիալական ապահովության և այլ ոլորտներում Հայաստանի և Սփյուռքի տարբեր կառույցների միջև համագործակցության զարգացումը: Շնորհավորելով պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, պաշտպանության նախարարը հաջողություն է մաղթել Զարեհ Սինանյանին համահայկական գաղափարների կյանքի կոչման և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր