00:00:00

Աչքը կորցրած 18-ամյա աղջիկը նախօրեի ցույցի մասնակից չի եղել

17:05, 22 հունիս 2019 Աշխարհ

18-ամյա աղջիկը, որ նախօրեի գիշերը Թբիլիսիի անկարգությունների ժամանակ ծանր վնասվածք է ստացել, ինչի հետևանքով կորցրել է մեկ աչքը, պարզվում է՝ ցուցարար չէր, այլ պատահաբար է այդ պահին հայտնվել ակցիայի էպիկենտրոնում, գրում է aliq.ge-ն։ Տուժածի հարազատներն ասել են, որ նա աշխատատում էր մոտակայքում, սուպերմարկետներից մեկում, իսկ ցույցի պահին հերթափոխից տուն էր վերադառնում: Այսօրվա  ակցիայի մի շարք մասնակիցներ, ի նշան սոլիդարության, աչքերից մեկը վիրակապով փակել են, որոնց վրա գրված է 20 տոկոս։ Սա ի նշան այն բանի, որ Վրաստանի տարածքի 20 տոկոսը երկրի վերահսկողությունից դուրս է: Աղջիկը ծանր վիրահատություն է տարել: Նրա աչքը փրկել չի հաջողվել: Հավանաբար վնասվածքը ստացել է ռետինե փամփուշտից: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր