00:00:00

Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա

03:24, 22 հունիս 2019 Աշխարհ

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել․ «Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ՝ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։ Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի իրավապահ մարմինների հետ և դեսպանության դիվանագետները շուտով կտեսակցեն Մինաս Մինասյանի հետ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր