00:00:00

Կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

17:21, 21 հունիս 2019

Հունիսի 21-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են զորակոչի և զինծառայության հետ կապված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի` 2018թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման աշխատանքի արդյունքներին, հասարակական խորհրդի վերլուծությունների և առաջարկությունների կապակցությամբ պաշտպանության նախարարի տված հանձնարարականների կատարման ընթացքին, օրենսդրական-իրավական կարգավորումների ենթակա, ինչպես նաև ընթացիկ զորակոչի հետ կապված խնդիրների: Հասարակական խորհուրդը կշարունակի անմիջական մասնակցություն ունենալ զորակոչի գործընթացում` իր ջանքերը կենտրոնացնելով քաղաքացիների դիմումների և բողոքների լուծման ուղղությամբ: Կնախաձեռնվեն նաև հանդիպումներ պաշտպանական գերատեսչության պատասխանատուների հետ` հասարակական խորհրդի վերլուծությունների և առաջարկությունների քննարկման նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր