00:00:00

Առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է, և ձեր շնորհիվ է, որ կարողանում ենք պահպանել այն. Արսեն Թորոսյան

15:24, 21 հունիս 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը` Բուժաշխատողի օրվա կապակցությամբ. Հարգելի բուժաշխատողներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է, ինչը հսկայական աշխատանք և նվիրում, բարձր պատասխանատվություն, հոգատարություն և հզոր ուժ է պահանջում: Կյանքեր փրկելը հնարավոր է դառնում միայն քրտնաջան և անձնվեր աշխատանքի շնորհիվ, ինչի համար հաճախ լուռ, բայց գրեթե միշտ շնորհակալ են լինում: Առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է, և ձեր շնորհիվ է, որ կարողանում ենք պահպանել այն: Ձեզ մաղթում եմ երկար, առողջ և բարեկեցիկ կյանք: Շարունակե՛ք փրկել կյանքեր: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր