00:00:00

Վաչե Տերտերյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է ոռոգման համակարգի արդիականացմանն առնչվող հարցեր

14:28, 21 հունիս 2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն  ընդունել է Համաշխարհային բանկի` ոռոգման համակարգի ուժեղացման նախագծի ջրային անվտանգության վերլուծության աջակցության առաքելությանը՝ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Կողմերը քննարկել են ոռոգման և ջրահեռացման համակարգերի արդիականացման, դրանց առավել արդյունավետ շահագործման, ոլորտում ենթակառուցվածքային կարողությունների հզորցման, ինչպես նաև պարբերական խորհրդակցությունների միջոցով բնագավառի վարչարարության կատարելագործմանն ուղղված հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև ջրամբարաշինության ասպարեզում պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավոր մոդելներին, միջազգային հաջողված փորձը տեղայնացնելու հեռանկարներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր