00:00:00

Ռուսաստանը հնարավոր է ինքնաթիռ–ամֆիբիաներ վաճառի ԱՄՆ–ին

02:11, 21 հունիս 2019 Աշխարհ

Ռուսական ՏԱԳՏՀ (Տագանրոկի ավիացիոն գիտատեխնիկական համալիր, ռուս․՝ ТАНТК) ընկերությունը համաձայնեցրել է ամերիկյան Seaplane Global Air Services ընկերության հետ 10 միավոր Բե–200ՉՍ ինքնաթիռ–ամֆիբիաների վաճառքի պայմանագրի ծրագիրը։
Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին Փարիզում ընթացքող ավիացուցահանդեսի ժամանակ հայտնել է «Իլ» ԲԲԸ ընկերության տնօրեն Յուրի Գրուդինինը՝ հավելելով որ մատակարարումը իրականացնելու են 2020–2021 թվականներին։ Փոխանցում է ՌԴ ՊՆ հեռուստաալիքը։
Բացի ամերիկյան ընկերության հետ պայմանավորվածությունից, ՏԱԳՏՀ–ը Բե–200ՉՍ ինքնաթիռների վաճառքի հուշագիր է կնքել Հնդկաստանի հետ։ Ինչպես նաև կողմերը ստորագրել են 2 միավոր ինքնաթիռի վաճառքի պայմանագիր Չիլիի հետ։
6 միավոր Բե–200 (2 միավոր Բե–200ՉՍ և 4 միավոր Բե–200ՊՍ) ինքնաթիռների գնման պայմանագիր 2013 թվականին ստորագրել էին ՌԴ ՊՆ–ն և արտադրող ընկերությունը, որով նախատեսվում էր ինքնաթիռները պաշտպանական գերատեսչությանը փոխանցել 2014–2016 թվականներին։
Արտադրող ընկերությունը, սակայն, ուշացրել էր ինքնաթիռների տրամադրումը, ինչի պատճառով Ռուսաստանի ՊՆ–ն խզեց գործարքը, իսկ 2017 թվականին Մոսկվայի դատարանը բավարարեց ՊՆ–ի հայցը և ընկերությանը պարտադրեց վճարել 6,726 միլիարդ ռուբլի (2017–ի մայսի փոխարժեքով՝ 122 միլիոն դոլար), որպես ՊՆ–ի տրամադրած կանխավճարի փոխհատուցում։
2018 թվականին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն Տագանրոկի գործարան այցելության ժամանակ հայտարարել էր, որ շուտով կկնքեն 3 միավոր ինքնաթիռների գնման նոր պայմանագիր, իսկ առաջին Բե–200–ը բանակին կփոխանցվի 2019–ի ընթացքում։
Հարկ է նշել, որ Բե–200 ինքնաթիռների վրա տեղադրված է ուկրաինական արտադրության Դ–436ՏՊ շրաժիչներ, որոնց արտահանումը Ռուսաստան Ուկրաինան դադարեցրել էր 2018 թվականի փետրվարի 19–ից։ Ռուսաստանի արտադրության և առևտրի փոխնախարար Օլեգ Բոչարովը 2019–ի ապրիլին հայտարարել էր, որ Բե–200 ինքնաթիռների համար սկսել են արտադրել ռուսական շարժիչներ։ Արտադրման համար պաշտոնյան նշել էր 5 տարի ժամկետ։
Հավելենք, որ ռուսական «Սատուրն» ընկերությունը առաջարկել էրուկրաինական շարժիչները փոխարինել ռուս–ֆրանսիական համատեղ արտադրության շարժիչներով, սակայն հնարավոր նոր պատժամիջոցներից խուսափելու նպատակով Ռուսաստանը հրաժարվեց այդ ծրագրից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր