00:00:00

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների ներկայացրած 3 մլրդ դրամի սուբվենցիայի ծրագրային 52 հայտ

20:40, 20 հունիս 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ հունիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Ներկայացվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 53 հայտ: Նիստի ընթացքում հաստատվել է 52 հայտ` շուրջ 3 մլրդ. դրամ ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 1.7 մլրդ. ՀՀ դրամ: Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել ներհամայնքային փողոցների լուսավորության, ջրամատակարարման և ոռոգման համակարգերի բարելավման, մանկապարտեզների հիմնանորոգման, ճանապարհների կառուցման և հիմնանորոգման աշխատանքների գծով համայնքների կողմից ներկայացված ծրագրերը: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր