00:00:00

Էրդողանը չի կարծում, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի

00:22, 21 հունիս 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարծում, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի՝ կապված Ս-400 ռուսական համակարգի նախատեսված գնման հետ, փոխանցում է Reuters-ը: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է «շատ մանրակրկիտ կշռադատի, նախքան ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելը», եւ եթե շարունակի պատժամիջոցներ կիրառել, Անկարան պատասխան միջոցներ կձեռնարկի: Էրդողանը հավաստիացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ լավ հարաբերություններ ունի, բայց Թուրքիայի հարաբերությունները մարդկանց հետ, որոնք աշխատել են նրա ղեկավարությամբ, «շատ ու շատ տարբեր են եղել», եւ 2 կողմերի թիմերը հաճախ չեն կարողացել մի շարք հարցերում, այդ թվում՝ Ս-400-ի հարցում համաձայնության հասնել: Նշենք, որ ԱՄՆ-ն բազմիցս Թուրքիային զգուշացրել է, որ Ս-400-ը ձեռք բերելու դեպքում նրա դեմ պատժամիջոցներ կսահմանվեն: Պենտագոնը F-35 կործանիչներով մարզումներից թուրք օդաչուներին արդեն հեռացրել է եւ նախազգուշացրել, որ Ս-400-ը գնելու դեպքում Անկարան ամբողջությամբ կբացառվի F-35-ի ծրագրից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր