00:00:00

Վահե Էնֆիաջյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

17:56, 20 հունիս 2019

Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն ընդունել է մեր երկրում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով, որ մի շարք ոլորտներում առկա է հայ-բուլղարական փոխգործակցության զարգացման դեռեւս չիրացված մեծ ներուժ: Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման եւ համագործակցության խորացման գործում՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ նորաստեղծ ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբում ընդգրկված են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներ: Անդրադարձ է կատարվել նաեւ Բուլղարիայի հայ համայնքի ներգրավվածությանը երկրի ամենատարբեր ոլորտներում: Խոսելով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի մասին՝ Վահե Էնֆիաջյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին փաստաթղթի վավերացման համար: Դեսպանը եւս կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի համագործակցությունն ու միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացումը: Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւան վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կշարունակի անել հնարավորը ձեւավորված հարաբերություններն առավել խորացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր