00:00:00

Հեղափոխությունից հետո անշարժ գույքի արժեքն արհեստականորեն բարձրացվե՞լ է

20:26, 20 հունիս 2019 Տեսանյութեր

«Կառավարությունը պետք է  անի այնպես,  որ այն ռիսկային խավը, որ մինչեւ հիմա գույքահարկ չի տվել, կամ քիչ է տվել, իրենց վրա շատ ճնշում չլինի», -  այսօր այս մասին  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը՝ խոսելով  անշարժ գույքի կադաստրային արժեքները շուկայականին մոտարկելու գործընթացի մասին Ըստ նրա՝  հիմնական թիրախը լինելու է թանկ գույքը: «Սա իմ դիրքորոշումն է, բայց երբ կամփոփենք պրոցեսը, ավելի մանրամասն կներկայացվի»,-ասաց   Սարհատ Պետրոսյանը։ վերջինս շեշտեց՝ այսօր Երեւանի կենտրոնում մեկ քմ հողի շուկայական արժեքը 60 հազար դրամ է, բայց որոշ տեղեկում հողի մեկ քմ-ն կարող է հասնել մինչեւ 500 հազար դրամի, իսկ շրջանառվող նախագծով Երեւանի կենտրոնում այդ 60 հազար դրամանոց գույքը դարձել է 330 հազար դրամ, այսինքն 5,5 անգամ ավելացել է․  սա հողի համար, իսկ բնակելի տարածքի մեկ քմ-ի համար աճը մոտ երեք անգամ է լինում: «Երեւանի կենտրոնում մեկ քմ տարածքի արժեքը սահմանվել է 700 հազար դրամ: Խոսքը նորակառույց, երկաթբետոնե շենքերի մասին է, որոնց շուկայական արժեքը այսօր մեկ մլն դրամից էլ ավելի է»,-ասաց  Սարհատ Պետրոսյանը՝  նշելով՝  դրույքաչափի նվազում է լինելու, բայց թե որքան, չի կարող ասել: https://www.youtube.com/watch?v=TP2JHDtipx0&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր