00:00:00

Ադրբեջանի քարոզչական մարտերին զուգահեռ վտանգավոր ազդակներ են գալիս Իրանի նկատմամբ ագրեսիայի մասով

10:20, 18 մարտ 2025 Բլոգ

Ադրբեջանի քաղաքական հավակնություններին և քարոզչական մարտերին զուգահեռ բավականին վտանգավոր ազդակներ են գալիս Իրանի նկատմամբ հնարավոր ագրեսիայի վերաբերյալ, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Կարծում եմ, որ իմաստ չկա երկար խոսելու այն մասին, թե ինչ սպառնալիքներ իր հետ կարող է բերել մեր հարավային հարևանի նկատմամբ հնարավոր ագրեսիան:

Բացի նրանից, որ Իրանը մեր բարեկամ երկիրն է և Հայաստանի հետ բազմաթիվ թելերով է կապված, այնտեղ տեղի ունեցող ցանկացած իրադարձություն իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն է բերել մեր երկրի անվտանգային միջավայրի վրա:

Ադրբեջանի տարածքային հավակնությունները Սյունիքի նկատմամբ նաև տարբեր կերպ առնչվում են Իրանի դեմ հնարավոր գործողություններին և իրադրությունը հատկապես այս փուլում անչափ զգայուն է ու վտանգավոր:

ԱՄՆ-ից հնչող կոշտ բառամթերքն ու դրան ի պատասխան, Իրանից հնչող սուր արձագանքը, համենայդեպս, այս փուլում իրադրային լիցքաթափում չեն ենթադրում:

Ստեղծված իրավիճակում, թե ինչ ծառայություններ են առաջարկում Թուրքիան ու Ադրբեջանը և ինչ գին են պահանջում հակաիրանյան ճակատին իրենց` այս կամ այն չափով մասնակցությունն ապահովելու համար, կերևա որոշ ժամանակ հետո»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31