00:00:00

Պետբյուջեի եկամտային մասը գերակատարվելու է առնվազն 62 մլրդ դրամով․ վարչապետ

13:05, 20 հունիս 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց՝ 2018թ. բյուջետային առումով համաշխարհային պատմության մեջ աննախադեպ տարի է: «Ի՞նչ ունենք այս տարվա արդյունքում. 5,2 տոկոս տնտեսական աճ՝ այն պարագայում, երբ բյուջեի նախագիծն ընդունած Կառավարությունը բյուջեում դրել է 4,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսում: Ի՞նչ խնդիր կա բյուջետային առումով. Պետական  բյուջեն չունի չկատարված ոչ մի պարտավորություն: Մակրոտնտեսական կայունությունը պահպանված է լիարժեքորեն: Եթե այս առումով մոտենանք  խնդրին, կարող ենք ասել, որ Կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն,  որովհետև  այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում ապահովել է ՀՀ բնականոն կյանքը լիարժեքորեն։ Ընդ որում, տեղի է ունեցել անցում կիսանախագահականից դեպի խորհրդարանական։ այս առումով  Կառավարության աշխատանքը այլ կերպ, քան փայլուն հնարավոր չէ գնահատել։ Սա ցույց է տալիս նաև այն միտումները, որ ունենք այս տարի»,- ասաց վարչապետը: Վարչապետը շեշտեց՝ այս տարի 7,1 տոկոս տնտեսական աճ է գրանցվել (նկարի ունի  2019 թվականի առաջին 4 ամսվա կտրվածքով-  հեղ․), որն ամենաբարձր ցուցանիշն է ԵՏՄ տարածքում։ «Պետբյուջեի եկամտային մասը գերակատարվելու է առնվազն 62 մլրդ դրամով։ Եթե համարենք, որ կառավարությունը  2018-ին առնվազն  ճգնաժամամային կառավարման ռեժիմում է եղել, կարող եմ ասել՝   այդ խնդիրը բացառիկ հաջողությամբ է լուծվել», -  ասաց վարչապետը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր