00:00:00

Կարծես թե մնացածը թուրքի բաշիբոզուկներ են, դուք ժողովրդի կառավարությո՞ւն եք․ Սերգեյ Բագրատյան

11:46, 20 հունիս 2019

Այսօր խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն անդրադարձավ քիչ առաջ խորհրդարանում ելույթ ունեցած՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ելույթին։ «Մինչև այս հեղափոխությունը մեծագույն ակնածանք ունեցել տիկին Բաթոյանի նկատմամբ․ չգիտեմ՝ ինչից է, բայց նման զգացողություն եմ ունեցել։ Հիմա տիկին Բաթոյանն ասում է՝ պետք չէ մեզ համոզել, որ ժողովրդի վիճակը վատ է, որովհետև մենք ժողովրդի կառավությությունն ենք․ այ քեզ բան։ Տիկի՛ն Բաթոյան, բոլորից կսպասեի նման հայտարարություն՝ բացի Ձեզնից։ Մի օր Հայկ Սարգսյանն ասաց, որ ժողովրդի կառավարության վրա մի՛ գոռացեք։ Կարծես թե մնացածը թուրքի բաշիբոզուկներ են, դուք ժողովրդի կառավարությո՞ւն եք։ Մենք բոլորս էլ ժողովրդի կառավարություն ենք, բոլորս էլ ծառայում ենք ժողովրդին, և եթե Ձեզ ասում են՝ ժողովրդի վիճակը վատ է, դա չի նշանակում, որ պիտի հակադարձեք այս արտահայտությամբ էն դեպքում, որ դուք կարողացել եք հարց լուծել, որով ես հիացել եմ․ մի ընտանիքի հարցում այնպիսի հոգս եք լուծել, որ ես ուզում էի գլուխ գովել, որ ա՛յ այսպիսի նախարար ունենք», - դիմելով Զարուհի Բաթոյանին՝ ասաց Սերգեյ Բագրատյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր