00:00:00

Խոստումներ կան, որոնք դրժվել են, խոստումները պետք է կատարել․ Էդմոն Մարուքյանը՝ վարչապետին

11:35, 20 հունիս 2019

 Այսօր Աժ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ելույթում նշեց՝ բոլորը գիտեն՝ ինչ է քննարկվում՝ 2018 թվականի բյուջեի կատարողականը, բայց հետաքրքիրն այն է, որ քննարկվում է մի բյուջեի կատարողական, որին դեմ է քվեարկել վարչապետը։ «Սա խոսում է նրա մասին, որ ոչ սովորական պայմաններում իրականացված բյուջեի կատարողական ենք քննարկվում», - ասաց Էդմոն Մարուքյանը՝ նշելով՝ կան խնդիրներ, որոնս մասին չի կարելի չխոսել։ «Պետք է մի բան անել, այս խնդիրների դեմն առնել, որ դրանք չկրկնվեն 2019-ին, 2020-ին․․․ Մենք երեք պրոբլեմ ենք մատնանշել։ Առաջինը կադրային պրոբլեմն է, որ քննադատել ենք ու քննադատում ենք․ կադրային քննադատությունը շատ վատն է, երկրորդ՝ խոստումներ կան, որոնք դրժվել են․ դրանք եղել են միասնական ընդդիմության խոստումները, վարչապետ Փաշինյանի խոստումները, հետո՝ Կառավարության խոստումները․․․ Խոստումները պետք է կատարվեն, հետևելու ենք, որ կատարվեն։ Կան բաներ, որոնք ասում են՝ ասել ենք՝ մի տարի հետո կանենք կամ ուրիշ ձևի կանենք․․․ դրանց էլ՝ այդ ուրիշ ձևերին էլ ենք հետևելու, պարոն վարչապետ», - ասաց Էդմոն Մարուքյանը՝ շեշտելով՝ ԼՀԿ-ն շարունակելու է քննադատել մարդկանց սև ու սպիտակի բաժանելը, որի մասին Երևանի քաղաքապետը վերջերս դարձյալ խոսեց՝ արդարացնելով իր ասածները՝ կապված սև ու սպիտակի հետ։ Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը գտնվում է խորհրդատանում։ Էդմոն մարուքյանը նշեց՝ ամեն ինչ կարող էր ավելի լավ լինել, եթե Կառավարությունը լիներ ավելի լսող, ներառական մոտեցումներ ցուցաբերող, բայց այդպես չարվեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր