00:00:00

Խորհրդարանում կքննարկվի  ԲԴԽ անդամի ընտրության հարցը

10:28, 20 հունիս 2019

Խորհրդարանում մեկնարկել է հերթական նիստը, որտեղ շարունակում   են  քննարկել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Խորհրդարանն այսօր կքննարկի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։Օրակարգում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված մեծ օրենսդրական փաթեթը։ Օրակարգում են «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր