00:00:00

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է մալազիական Բոինգի կործանման վերաբերյալ միջազգային քննչական խմբի մեղադրանքներին

23:52, 19 հունիս 2019 Աշխարհ

 Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը անհիմն է որակել 2014 թվականին Ուկրաինայի արևելքում  Բոինգ MH17 ինքնաթիռի կործանման վերաբերյալ  միջազգային  քննչական  խմբի կողմից ներկայացված Ռուսաստանի դեմ մեղադրանքները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում: «Հունիսի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում  քննչական խմբի հայտարարությունները, թե իբր եղել է ռուսական զորքերի ներգրավվածությունը մալազիական Boeing MN17  կործանմանը, ոչ մի բանի չի կարող հանգեցնել, բացի ափսոսանքից: Կրկին ռուսական կողմի հասցեին բացարձակապես անհիմն մեղադրանքներ են հնչում, որն ուղղված է  միջազգային հանրության աչքին Ռուսաստանի Դաշնության վարկաբեկմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր