00:00:00

Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանին «թեթեւի մեջ» հրաժեշտ են տալու. armtimes.com

01:57, 24 մարտ 2018

armtimes.com-ը գրում է. Ապրիլի 9-ին տեղի է ունենալու 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Այդ օրը ԱԺ հատուկ նիստը տեղի է ունենալու մարզահամերգային համալիրում: ՀԺ-ի ՀՀԿ-ական աղբյուրներից մեկը նշել է, ՀՀԿ-ականները ապահովելու են միայն ԱԺ պատգամավորների ներկայությունը, իսկ մնացած հյուրերի կանչել-չկանչելու հարցը թողնված է Արմեն Սարգսյանի հայեցողությանը: Մեր աղբյուրից հետաքրքրվեցինք՝ այդ օրը մեկ-երկու խոսք էլ Սերժ Սարգսյանը կասի՞ եւ հրաժեշտ կտա, որպես 3-րդ նախագահ: Մեր աղբյուրը բացառեց, սակայն տեղեկացրեց. «Նրա հրաժեշտի մասով հստակ որոշում չունենք, բայց ամեն դեպքում մի բան անելու ենք, այդ օրը բացառվում է: Ամեն դեպքում թեթեւ մի միջոցառում կանենք՝ նախագահի նստավայրում»,- ասաց մեր աղբյուրը: Դիտարկմանը, հավանաբար անհրաժեշտություն էլ չկա մեծ շուքով նրա ճանապարհել, երբ յոթ օր հետո կրկին վերադառնալու է որպես վարչապետ, ՀՀԿ-ականը խորամանկ ժպտաց եւ գլխի շարժումով մեր ասածին դրական պատասխան տվեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր