00:00:00

Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

12:45, 19 հունիս 2019

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում է ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ՝ Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում, ժամը 10:00-ից 18:00-ն: Առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 25-ին: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար: Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ն: Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր