00:00:00

Հանրապետության 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները

12:10, 19 հունիս 2019

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում հանրապետության 6 մարզերի (Արարատ, Արմավիր, Վայոց ձոր, Արագածոտն, Լոռի, Շիրակ) շուրջ 47 կմ երկարությամբ 8 ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները։ Հայտարարված են ևս 4 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքների մրցույթներ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնից: Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման աշխատանքները ներառում են հողային պաստառի վերականգնում, ճանապարհային պատվածքի վերակառուցում, ճանապարհային անվտանգության ապահովում։ Վերականգնվելու են նաև ջրահեռացման համակարգերը, կատարվելու են կահավորման աշխատանքներ։ Մ5 միջպետական ճանապարհը, Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքներն իրար կապող ավելի քան 6 կմ ճանապարհահատվածում մեկ ամիս է՝ շինարարները գործունեություն են ծավալում։ Այստեղ արդեն իսկ սկսվել են մայթերի կառուցումը, ջրահեռացման համակարգերի վերականգնումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր