00:00:00

Վրաստանի առողջապահության նախարարը պաշտոնաթող Է եղել

18:35, 18 հունիս 2019 Աշխարհ

Վրաստանի հարկադիր վերաբնակների, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարելԷ իր պաշտոնաթողության մասին: «Սա կարճաժամկետ որոշում չԷ, դրան նախորդել են երկարատեւ կոնսուլտացիաները»,-լրագրողներին հայտնել Է Սերգեենկոն: Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ մնում Է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության անդամ: Նախնական տվյալներով՝ Սերգեենկոյին փոխարինել Է Սաչխերե քաղաքի (Իմերեթի տարածաշրջան) կլինիկայի տնօրեն Եկատերինա Տիկարիձեն: Սերգեենկոն ամենառեյտինգային նախարարներից մեկն Էր Վրաստանի կառավարությունում: Նա միակ անփոփոխ նախարարն Էր 2012 թվականից ի վեր, այսինքն՝ երկրում իշխանափոխությունից հետո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր