00:00:00

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

01:49, 18 հունիս 2019 Աշխարհ

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն, քանի որ այն կհակասի ՌԴ քաղաքացիների շահերին: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում: «Ֆրանսիան հանդես է գալիս ոչ սանկցիաները հանելու օգտին…, սակայն պետք է խուսափել, որ Ռուսաստանը դուրս գա Եվրոպայի խորհրդից: Դա բացասական կազդեր այն նպատակի վրա, որին մենք ձգտում ենք, ինչպես նաև ՌԴ քաղաքացիների վրա, այն բոլոր մարդկանց, ովքեր տեսում են ԵԽ-ն  որպես իրենց իրավունքների պաշտպան»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր