00:00:00

Մակրոնը կոչ է արել Թուրքիային` դադարեցնել անօրինական գործողությունները

20:51, 15 հունիս 2019 Աշխարհ

Միջերկրական ծովի արևելյան ջրերում Թուրքիայի հորատման աշխատանքների վերաբերյալ շարունակվում են տարբեր երկրներից հակազդեցությունները:
 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի` տարածաշրջանում իրականացրած գործողությունները անօրիանական է որակել:
Մալթայում ԵՄ գագաթնաժողովից հետո Մակրոնը հայտարարել է, որ Կիպրոսի հետ գտնվում են համերաշխության մեջ և վճռական են Կիպրոսի ինքնիշխանությանը հարգանք ցուցաբերելու հարցում: «Թուրքիան պետք է վերջ տա Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում անօրինական գործողություններին: ԵՄ-ն այս թեմայով մտադիր չէ թուլություն ցույց տա». – Մակրոնի խոսքերն է մեջբերում ensonhaber.com կայքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր