00:00:00

Բեռլինում 3 հազար մարդ է տարհանվել Երկրորդ աշխարհամարտի տարիների ռումբի պատճառով

14:26, 15 հունիս 2019 Աշխարհ

Բեռլինի կենտրոնում հայտնաբերված Երկրորդ աշխարհամարտի տարիների ռումբի վնասազերծման հետ կապված մոտ 3 հազար մարդիկ ստիպված էին իրենց տները լքել, հայտնում է RBB ռադիոհեռուստաընկերությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ ցերեկը Երկրորդ աշխարհամարտի տարիների 100-կիլոգրամանոց ամերիկյան ռումբը գտել են Բեռլինի կենտրոնական հատվածում Ալեքսանդերպլացից ոչ հեռու շինարարական աշխատանքների ժամանակ: RBB-ն հաղորդում է, որ մոտ 3 հազար բնակիչներ ստիպված են իրենց տները լքել: Գտածոյի վայրից 300 մետր շառավղով շրջապատված տարածքում է տեղակայված նաեւ ծերանոց: Տրանսպորտի երթեւեկությունը դադարեցվել է: Կեսգիշերից հետո, երբ բնակիչների տարհանումն ավարտվել է, սկսվել է վնասազերծման գործողությունը: Տեղական ժամանակով մոտ 01:45-ին ոստիկանությունից հայտնել են գործողության հաջող ավարտի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր